Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2019 թվականի հուլիսի 17-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ «Ֆիլիշին» ՍՊԸ-ին Աբովյան համայնքի Կարմիր բանակի փողոց թիվ 5 նավթամթերքների բազայում շինարարական աշխատանքներ կատարելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու հարցի քննարկման վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2019 թվականի հուլիսի 10-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
«Ֆիլիշին» ՍՊԸ-ին նախագծման թույլտվություն տալու մասին համայնքի ղեկավարի որոշման նախագիծը տես՝ այստեղ։