Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 38-րդ կետերի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում 2019 թվականի ապրիլի 23-ին կկայանա.
1) ժամը 1400-ին՝ hամայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նիստը՝ օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի 2018 թվականի գույքագրման արդյունքները հաստատելու վերաբերյալ հարցը,
2) ժամը 1500-ին՝ քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի նիստը՝ օրակարգում կքննարկվի Հատուկ կացարան կառուցելու նպատակով Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող 2,0 հեկտար մակերեսով հողամասը սեփականության իրավունքով միգրացիոն ծառայությանը տրամադրելու վերաբերյալ հարցը,
3) ժամը 1600-ին՝ կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի նիստը՝ օրակարգում կքննարկվի Աբովյան համայնքի մանկապարտեզների վարչական շենքերն անհատույց տրամադրելու մասին որոշումների նախագծերի քննարկման վերաբերյալ հարցը։
Խորհրդակցական մարմինների նիստերին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: