Աբովյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականության, բնակավայրերի նշանակության հողերի դասական աճուրդ:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ։
Նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 %, որը վճարվում է աճուրդի կայացման օրը:
Մասնակցության վճարը՝ 14000 դրամ:
Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, 2-րդ հարկ)։
Աճուրդը կայանալու է 2019 թ մարտի 7-ին ժ.15.00-ին։
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2019 թ մարտի 4-ը, ժամը 15.00։