Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2019 թվականի փետրվարի 22-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի, 2018 թվականի հաշվետու տարում Աբովյան համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրի մասին և Աղբատար մեքենաների և աղբարկղերի ձեռք բերում ծրագրի համար կառավարությանը սուբվենցիոն ծրագրի հայտ ներկայացնելու քննարկման վերաբերյալ հարցերը: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը տես՝ այստեղ։
Աբովյան համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը տես` այստեղ: