Հարգելի ծնողներ,
Աբովյան համայնքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում ընդունելության համար ծնողն այսուհետ իրավունք ունի երեխային հաշվառելու միայն մեկ մանկապարտեզում։
2016 և 2017 թթ. ծնված երեխաների հաշվառումը վերսկսվում է 2018թ. նոյեմբերի 1-ից։
Շարունակվում են 2013, 2014 և 2015թթ. ծնված երեխաների հաշվառումը։
Հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. Ծնողի անձը հաստատող փաստաթուղթ
2. Երեխայի ծննդյան վկայական
Աբովյանի համայնքապետարանը մեծ սիրով և պատասխանատվությամբ է հոգ տանում մեր համայնքի բալիկների մասին։