Այսօր: Երեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2018թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2004
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արմեն Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/02/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/02/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ց Ա Ն Կ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ

1. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն
2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
3. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
4. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
5. «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերություն
6. «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն
7. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
9. «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերություն


Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՎՈՒՄ Է ՕՊԵՐԱՏՈՐԻՆ

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների, որոնց կապակցությամբ օպերատորնիրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում

2. Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում

3. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հայաստանյան առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, իրավաբանական անձանց միությունների գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, բոլոր տեսակի իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում

4. Բոլոր առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, նշված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, նշված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում

5. Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում

6. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում

7. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում

8. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց թղթային տարբերակով տրամադրում

9. Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրում

10. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում

11. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

2. Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում

3. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

4. Փաստաթղթերի ապոստիլային վավերացում

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստկանության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում

2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում

3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում

4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

2. Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

Բոլորը
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Կայքի այցելուների քանակը 23.02.2018-ից Այցելություների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner