29.03.24
«ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին ընդառաջ Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզում կազմակեպվել էր տոնի խորհրդին և ավանդույթներին համահունչ գեղեցիկ միջոցառում:
|
|
27.03.24
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՆՐԱՆՑ ԵՎ ՀԱՅՏՆԵԼ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՍՊԱՍՎԱԾ ԼՈՒՐԸ
|
1961 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի համաշխարհային օր:Թատերարվեստին նվիրված միջազգային տոնի առթիվ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը հյուրընկալել է Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասանական կազմին: Համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, շնորահակալություն հայտնել համայնքում բուռն թատերական գործունեություն ծավալելու համար, նշել, որ հետևում և հպարտանում է թատրոնի հաջողություններով և ակտիվ գործունեությամբ:Կարևորելով Աբովյանի դրամատիկական թատրոնի առանձնահատուկ դերը համայնքի մշակութային կյանքի աշխուժացման գործում՝ համայնքի ղեկավարը որպես նվեր հայտնել է սպասված լավ լուրը թատրոնի շենքի վերանորոգման մասին. այն հիմնովին բարեկարգվելու ...
Մանրամասն |
|
25.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է «Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորում» հասարակական կզմակերպության Աբովյանի մասնաճյուղի ղեկավար Խաչիկ Սահակյանին:Հանդիպմանը ներկայացվել է կազմակերպության գործունեությունը, որի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիշատակի օրերին պատշաճ անդրադարձին, հուշարձանների կառուցմանը և պատմամշակութային կոթողների պահպանությանը: Կարևորելով այս ոլորտում Էդուարդ Բաբայանի կատարած նշանակալից աշխատանքները՝ միությունը «Վետերանական շարժմանը ակտիվ մասնակցելու և 2023թ. կատարված աշխատանքներում մեծ ներդրում ցուցաբերելու համար» պարգևատրել է համայնքի ղեկավարին պատվոգրով:Իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ...
Մանրամասն |
|
21.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՆԹ ՊԵՆՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԷԿՕՍՕԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ-ՈՒՄ ՍԵՆԹ ՊԵՆՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ Հ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿ-ի հայաստանյան գրասենյակի նախագահ, ՀՀ-ում Սենթ Պեննի պատվավոր հյուպատոս Համլետ Մինասյանին և Սենթ Պեննի Թագավորության վարչապետ Ռոբերտ Օրվիլ Թոմասին: Հանդիպմանը հյուրը ներկայացրել է միջազգային հանրությանը քիչ հայտնի 6 փոքր կղզիներից բաղկացած Սենթ Պեննի Թագավորությունը, պատմել Հայաստան կատարած կարճատև այցելության, հայկական ճարտարապետության գեղեցկության, ինչպես նաև Աբովյան քաղաքի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրության և հիացմունքի մասին: Քննարկվել են նաև հետագա այցելությունների և հնարավոր համագործակցությունների շուրջ հարցեր:
|
|
18.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2024թ․ ապրիլի 12-ին`ժամը 12։30-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Աբովյան համայնք Առինջ վարչական շրջան Բ թաղամասի 1-ին փողոց 44/2 և 44 հասցեներում գտնվող հողատարածքում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի աշխատանքներ իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական ...
Մանրամասն |
|
18.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2024թ․ ապրիլի 12-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Աբովյան համայնք Առինջ վարչական շրջան Վ․ Տերյան թաղամասի 15-րդ փողոց 2/2 և Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 18/1 հասցեներում գտնվող հողատարածքում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի աշխատանքներ ...
Մանրամասն |
|
15.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյան համայնքում շարունակվում են գարնանային բարեկարգման և սանիտարական մաքրության ծավալուն աշխատանքները: Քաղաքի հանրային և բակային տարածքներում, ճանապարհների երթևեկելի մասի հարակից հատվածներում և կանաչ գոտիներում Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության աշխատակիցները կատարում են աղբահանության, չորացած ծառերի հատման և մաքրության աշխատանքներ: Շուրջօրյա ռեժիմով իրականացվող սանմաքրման աշխատանքների շրջանակում քանդվում և մաքրվում են նաև բակիչների կողմից ապօրինաբար ցանկապատված համայնքային տարածքները:
|
|
14.03.24
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅԱՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԺՈՂՈՎԸ
|
«Դիմակայուն համայնքներ» ծրագրի շրջանակում Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ անցկացվեց «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած համայնքային ժողովի երկրորդ փուլը: Միջոցառման շուրջ 50 մասնակիցների թվում էին Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, աջակցության ծրագրերում, կամավորական աշխատանքներում ներգրավված անձինք և պատերազմի մասնակիցներ:Նախորդ համայանքային ժողովի քննարկումների հիման վրա հիմնադրամի թիմը պատրաստել էր մոտիվացնող երկխոսությամբ ներկայացում, որտեղ կարևորվում էր սեփական ուժերով դժվարությունները հաղթահարելու, ապագայի նկատմամբ հույսն ու լավատեսությունը չկորցնելու ...
Մանրամասն |
|
12.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Ավարտվեց ՀՀ Կոտայքի մարզի 2024 թվականի պատանիների շախմատի առաջնությունը: Առաջնության փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը կատարեցին Աբովյան համայնքի ղեկավարի օգնական Ա. Սիմոնյանը և Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի տնօրեն Ն. Մովսիսյանը: Առաջնությանը մասնակցած լավագույն շախմատիստները նվաճեցին Հայաստանի Հանրապետության կիսաեզրափակիչ մրցաշարի մասնակցության ուղեգրեր: Թիմային հաշվարկով մարզի առաջատարը Աբովյան համայնքն էր, ուղեգրեր նվաճած մասնակիցների թիվը 12 է, նրանցից 10-ը «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ են: Շնորհավորում ենք Կոտայքի մարզի 2024 թվականի պատանիների շախմատի առաջնության հաղթողներին և մաթում հաջողություն ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |