15.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյան համայնքում շարունակվում են գարնանային բարեկարգման և սանիտարական մաքրության ծավալուն աշխատանքները: Քաղաքի հանրային և բակային տարածքներում, ճանապարհների երթևեկելի մասի հարակից հատվածներում և կանաչ գոտիներում Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության աշխատակիցները կատարում են աղբահանության, չորացած ծառերի հատման և մաքրության աշխատանքներ: Շուրջօրյա ռեժիմով իրականացվող սանմաքրման աշխատանքների շրջանակում քանդվում և մաքրվում են նաև բակիչների կողմից ապօրինաբար ցանկապատված համայնքային տարածքները:
|
|
14.03.24
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅԱՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԺՈՂՈՎԸ
|
«Դիմակայուն համայնքներ» ծրագրի շրջանակում Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ անցկացվեց «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած համայնքային ժողովի երկրորդ փուլը: Միջոցառման շուրջ 50 մասնակիցների թվում էին Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, աջակցության ծրագրերում, կամավորական աշխատանքներում ներգրավված անձինք և պատերազմի մասնակիցներ:Նախորդ համայանքային ժողովի քննարկումների հիման վրա հիմնադրամի թիմը պատրաստել էր մոտիվացնող երկխոսությամբ ներկայացում, որտեղ կարևորվում էր սեփական ուժերով դժվարությունները հաղթահարելու, ապագայի նկատմամբ հույսն ու լավատեսությունը չկորցնելու ...
Մանրամասն |
|
12.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Ավարտվեց ՀՀ Կոտայքի մարզի 2024 թվականի պատանիների շախմատի առաջնությունը: Առաջնության փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը կատարեցին Աբովյան համայնքի ղեկավարի օգնական Ա. Սիմոնյանը և Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի տնօրեն Ն. Մովսիսյանը: Առաջնությանը մասնակցած լավագույն շախմատիստները նվաճեցին Հայաստանի Հանրապետության կիսաեզրափակիչ մրցաշարի մասնակցության ուղեգրեր: Թիմային հաշվարկով մարզի առաջատարը Աբովյան համայնքն էր, ուղեգրեր նվաճած մասնակիցների թիվը 12 է, նրանցից 10-ը «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ են: Շնորհավորում ենք Կոտայքի մարզի 2024 թվականի պատանիների շախմատի առաջնության հաղթողներին և մաթում հաջողություն ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարում:
|
|
12.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2024թ․ մարտի 15-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Կամարիս միջնակարգ դպրոցի կառուցում» ենթածրագիրը իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում/2-րդ ...
Մանրամասն |
|
08.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ կանայք, թանկագի՛ն մայրեր, քույրեր և դուստրեր.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:Գարնանամուտի այս սպասված տոնը լավագույն առիթն է արժևորելու ձեր առաքելությունը ինչպես ընտանիքներում, այնպես էլ աշխատանքային գործունեության մեջ: Ամուր ու ներդաշնակ ընտանիքների հիմքում անփոխարինելի դեր ունեն օրինակելի ու հոգատար հայ կանայք, որոնք չնայած հոգսաշատ առօրյային, ամենատարբեր բնագավառներում նաև պարտաճանաչ ու բանիմաց մասնագետներ են:Սիրելի՛ կանայք.Գնահատելի է ձեր հոգատարությունն ու նվիրվածությունը, գիտելիքներն ու մեծ ներուժը, որոնք անմնացորդ ծառայեցնում եք հասարակության առաջընթացին, սերունդների դաստիարակության, կրթության ու երկրի զարգացման պատասխանատու գործին:Մարտի ...
Մանրամասն |
|
08.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԲԱՑՎԵՑ «ԿԻՆԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում Մարտի 8-ին բացվեց Կոտայքի մարզի ստեղծագործող կանանց նվիրված <<Կինը և արվեստը>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա էին Աբովյանի համայնքապետարանի և կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, արվեստի ներկայացուցիչներ և արվեստասեր քաղաքացիներ: Միջոցառման նպատակն էր Կանանց միջազգային օրը մեկ հարկի տակ համախմբել մարզի տաղանդավոր նկարչուհիներին` արժևորելով կնոջ դերը ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում:Ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացված էին Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Հրազդան համայնքներից կին քանդակագործների, նկարիչների տարբերվող ու տպավորիչ ստեղծագործությունները:Կանանց տոներին նվիրված ...
Մանրամասն |
|
06.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ ԲԱՑ Է
|
Աբովյան համայնքի Վերին Պտղնի և հարակից բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ. Սիրով տեղեկացնում ենք, որ Վերին Պտղնի բնակավայրի «Գտնված երազ» մանկապարտեզը շուտով իր դռները կբացի համայնքի փոքրիկների առջև: Նորակառույց մանկապարտեզի շահագործման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2018, 2019, 2020 և 2021 թվականներին ծնված երեխաներին կարող եք հերթագրել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հետևյալ քայլերով. abovyan.am →ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ → ԱՌՑԱՆՑ ՀԵՐԹԱԳՐՈՒՄ: Հարգելի՛ բնակիչներ. Առցանց հերթագրումն իրականացնելիս անհրաժեշտ է ճշգրիտ լրացնել պահանջվող տվյալները և կցել համապատասխան փաստաթղթերը. Հարցերի դեպքում կարող ...
Մանրամասն |
|
05.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ․ ՀՕ-110-Ն / 12-րդ, 13-րդ հդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2024թ․ մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կոնստալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ալյումինե պրոֆիլների և դետալների արտադրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /3-րդ քննարկում/։
|
|
04.03.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՏՎՅԱԼ ՓՈՂՈՑՈՒՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ Հարգելի՛ բնակիչներ. Աբովյան քաղաքի 10-րդ դպրոցի դիմահայց Ս. Մնացականյան փողոցում, երթևեկությունը կարգավորելու և դպրոցահասակ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով, տեղադրվել են ճանապարհային երթևեկությանն առնչվող տեղեկատվության նշաններ՝ համաձայն որի. Աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 08:00-18:00-ն Ս. Մնացականյան փողոցը բաց է միակողմանի երթևեկության համար, արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը Ռոսիայի փողոցից: Երկկողմանի երթևեկությունը թույլատրվում է շաբաթ և կիրակի օրերին, իսկ աշխատանքային օրերին 18:00-ից մինչև առավոտյան 08:00-ն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |