Համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը ներկայացրեց, որ ապրիլի 13-ին տեղի կունենա Գերմանական GIZ կազմակերպության աջակցությամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվող քաղաքացիների սպասարկման գրասենյակի /ՔՍԳ/ բացումը: ՔՍԳ-ի շինարարական աշխատանքները ավարտվել են, կատարվում են կահավորման և տեխնիկայի մոնտաժման աշխատանքները: Այդ կապակցությամբ բոլոր բաժինների պետերին հանձնարարվեց մինչև ապրիլի 6-ը ներկայացնել յուրաքանչյուր բաժնի կողմից՝1. քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ցանկը,2. դիմումների/հայտերի/ օրինակելի ձևերը/ձևաթղթերը/,3. յուրաքանչյուր դիմումին/հայտին/ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Արմեն Նալբանդյանին հանձնարարվեց աշխատակազմի էլեկտրիկի հետ ուսումնասիրել ՔՍԳ-ում և պահակային կետում ներքին հեռախոսակապի մոնտաժման հնարավորությունը և կատարել համապատասխան աշխատանքներ: |