|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2019 թվականի N 199 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/14/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 106-Ն, N 107-Ն և N 114-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2019 թվականի մարտի 07-ի N 42 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 16102018-07-0050 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 5/14/14 հասցեում գտնվող 45.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Արտակ Հենրիխի Բարսեղյանին։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 8-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 2 940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Արտակ Հենրիխի Բարսեղյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 146 300 (հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր) դրամ` հողամասի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արտակ Հենրիխի Բարսեղյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Հենրիխի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|