Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 336
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 200
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2019 թվականի N 200

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/270/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 106-Ն,  N 107-Ն և N 114-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2019 թվականի  մարտի 07-ի N 43 արձանագրությունը.
   1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 16102018-07-0056 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 5/270/1 հասցեում գտնվող 25.8 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Արսեն Հենրիկի Բարսեղյանին։
   2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 8-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 2 940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
   3. Արսեն Հենրիկի Բարսեղյանը պարտավոր է.
   1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 83 600 (ութսուներեք հազար վեց հարյուր) դրամ` հողամասի գինը.
   2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
   4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արսեն Հենրիկի Բարսեղյանի կողմից:
   5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Հենրիկի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 202

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner